Մեքսիկայի առաջնության եզրափակչի պատասխան խաղում Ռոնադինյոյի թիմը՝ «Կերետարոն», չնայած 3:0 հաշվով տարած հաղթանակին, տիտղոսը զիջեց «Սանտոս Լագունային», քանի որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Սանտոս Լագունայի» հաղթանակով՝ 5:0 հաշվով:
Պատասխան խաղում Ռոնալդինյոն մրցակցի դարպասապահից չթույլատրված հնարքով գնդակը խլել է և գոլ խփել: Սակայն մրցավարը ոչ միայն չի գրանցել դարպասի գրավում, այլև դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին:
Նշենք, որ Ռոնալդինյոն նման հնարք կատարել էր նաև կատալոնյան «Բարսելոնայում» հանդես գալու տարիներին: