Onedivision.ru-ն կազմել է Ռուսաստանի առաջին դիվիզիոն 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Վոլգայի» ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը:

Նշենք, որ ֆուտբոլիստը 34-րդ տուրում դուբլի հեղինակ էր դարձել: Սարկիսովի արդյունավետության ցուցանիշը 311 է:

«Եվս մեկ ֆուտբոլիստ, ով դուբլ է ձևակերպել, արժանի է խորհրդանշական հավաքականում լինելուն: Նրա թիմը չկարողացավ հաղթել, սակայն Արթուրն ամեն ինչ արեց, որպեսզի հաղթեն: Նա ամենանկատելի, արդյունավետ և ակտիվ ֆուտբոլիստն էր թիմում»,- գրում է կայքը: