«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք հասարակության բարձրացրած բողոքի ալիքը կկարողանա՞ ճնշել իշխանություններին՝ չթանկացնել էլեկտրաէներգիան:
Մարտիրոսյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ քաղաքացիների մասնակցությունը դեռևս բավարար քանակ չունի:
«Եթե քաղաքացիների ավելի մեծ մասնակցություն լինի, բնականաբար, կկարողանա»,- ասաց Մարտիրոսյանը: