Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, որը ձգվում է դեպի Ռուսաստանի սահման, հունիսի 6-ի երեկոյից մինչև հունիսի 7-ի առավոտ փակ կլինի ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթևեկության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հաղորդել է հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

 

 

«Շրջակա միջավայրի և բնապաշարների նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթ- Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմայրուղու 134-135 կիլոմետրում տարերային գործընթացների ակտիվացման վտանգ կա, ինչի կապակցությամբ 2015 թվականի հունիսի 6-ից ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունն արգելվում է ժամը 19:00-ից մինչև 17:00-ն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Պարեկային ոստիկանությունը հետևելու է այդ ռեժիմի պահպանմանը: