Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

 

 

Սարգիս Հովսեփյանը, անդրադառնալով Արթուր Եդիգարյանի բացակայությանը, նշեց.

 

 

«Ամեն մարզիչ իր մտահաղացումները ունի: Ես էլ իմ մտահղացումներն ունեմ: Եդիգարյանի հետ կապված՝ կարող եմ ասել՝ մի մարզչի համար մի ֆուտբոլիստն է ուժեղ, մյուսի համար՝ մեկը: Եկեք մարզչին հավատանք: Մարզիչը ես եմ, ու ես եմ որոշելու:

 

 

Պետք է գտնենք մրցակցի թույլ կողմերը: Առաջին խաղը Պորտուգալիայի հետ է, և ամբողջությամբ տրվել ենք այդ խաղին: Իմ առջև դրված նպատակը մեկն է՝ գեղեցիկ խաղը և հաղթելը: Հավատացնում եմ՝ մարզադաշտ դուրս կգան նրանք, ովքեր պատրաստ են հարյուր տոկոսով: Նրանք բոլորը, ովքեր մտնելու են դաշտ, համոզված եմ՝ պատրաստ են»: