Գերմանիայում ձերբակալված հետախուզվողին Հայաստան են տեղափոխել Ֆրանկֆուրտ-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հետախուզվողը հայտնաբերվել է ոստիկանության քրեական հետ ախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համագործակցության արդյունքում:

 

2014 թ. հոկտեմբեր 31-ից հետախուզվող՝ ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ուելցեն քաղաքում ձերբակալել և 2015 թ. հունիսի 12-ին Ֆրանկֆուրտ-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել են Հայաստան:

 

Ռոբերտ Խ.-ն 2011 թ. օգոստոցի 12-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով:

 

Ռոբերտ Խ.-ն փոխանցվել է Արտաշատի բաժնի ծառայողներին:

 

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: