Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները Ստավանգերի մրցաշարում:
Երրորդ տուրում Արոնյանը հերթական ոչ ոքին խաղաց: Այս անգամ գրոսմայստերը միավոր կիսեց Համերի հետ:
Երեք տուրերից հետո Արոնյանը իր ակտիվում ունի մեկ միավոր:
Ոչ ոքի է ավարտվել նաև Անանդ-Գրիշչուկ պարտիան, Տոպալովը առավելության է հասել Վաշիե-Լագրավի նկատմամբ: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: