Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կզբաղվի նաև օծանելիքների արտադրությամբ: Այս մասին ֆուտբոլիստը նշել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Իմ օծանելիքները կթողարկվեն ամռան ավարտին: Հիանալի է»,- գրել է պորտուգալացին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն արդեն զբաղվում է CR7 բրենդի տղամարդկանց ներքնազգեստի և կոշիկների արտադրությամբ: