Հունական անկյուն Երևանում. Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում բացվել է «Milos» հունական պանդոկ: Երեկ տեղի ունեցած բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, ով վստահեցրեց, որ ստեղծված միջավայրն իրեն Հունաստանն է հիշեցնում: Դեսպանը նշել է, որ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հաճախ է այցելելու «Milos» պանդոկ' հույսով, որ վերջինս կմեղմի հայրենիքի կարոտն ու կօգնի Հոնւաստանը շատ մոտ զգալ:
««Milos»-ում գերիշխող գույները ստիպում են զգալ ինչպես տանը: Համոզված եմ, որ այստեղ մատուցվող կերակուրները նույնքան համեղ են լինելու, որքան Հունաստանում»,-նշեց դեսպանը՝ խոստանալով, որ հաջորդ անգամ հատուկ այցելելու է' սրանում համոզվելու համար:

 

 

Պանդոկի հիմնադիր Մխիթար Մելիք-Շահնազզարյանը վստահ է, որ «Milos»-ը լինելու է շատ ավելին, քան սովորական պանդոկ. «Լինելու է հունական մշակույթի փոքրիկ կենտրոն ՀՀ-ում, քանի որ պահպանված են բոլոր ավանդույթները՝ կերակուր, միջավայր, երաժշտություն»:

 

 

Մխիթար Մելիք-Շահնազարյանը, ով նաև դեպի Հունաստան տուրեր կազմակերպող խոշորագույն Hot-Tours ընկերության ղեկավարան է, վստահեցնում է, որ բիզնեսը կարող է դառնալ երկու ժողովրդների համար հասարակական և մշակութային կապեր ստեղծող նոր կամուրջ։ «Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի Հայաստանի բնակիչները ճանաչեն հունական մշակույթը և հակառակը։ Ցանկացած գործունեություն շատ ավելի գեղեցիկ է, եթե այնտեղ կա փոխադարձ հարգանք և մշակութային տարր։ Հուսով եմ' «Միլոսը կդառնա այն վայրը, որտեղ կհանդիպեն հայերն ու հույները, կըմբոշխնեն համեղ կերակրատեսակներ, կվայելեն ժողովրդական երաժշտություն և կխմեն Հայաստանի ու Հունաստանի բարեկեցության կենացը»։