ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի եկեղեցում զոհվածներից ոմանց հարազատները հանդիպել են 21-ամյա հրաձիգ Դիլան Ռուֆի հետ և հայտարարել, որ ներում են նրան: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Դատական նիստի ընթացքում Ռուֆը ոչ մի էմոցիա չի ցուցաբերել, երբ նրան դիմել են զոհվածների հարազատները: «Ես ներում եմ ձեզ»,- արցունքները մի կերպ զսպելով՝ ասել է զոհվածներից մեկի դուստրը:

 

Չորեքշաբթի երեկոյան աֆրոամերիկյան եկեղեցում տեղի ունեցած սպանությունը ոստիկանությունը համարում է հանցագործություն՝ ատելության հողի վրա:

 

ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հետաքննություն են անցկացնում՝ պարզելու, թե արդյոք այդ հանցագործությունները չե՞ն ընկնում ահաբեկչության մասին օրենքի տակ: