Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, ընթանում է եվրագավաթների առաջիկա խաղարկությունների վիճակահանությունը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցը կլինի Սան Մարինոյի չեմպիոնը՝ «Ֆոլգորեն»:
Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, իսկ ահա պատասխան խաղերը՝ հուլիսի 7-ին և 8-ին: