«Բոլոր երիտասարդներն էլ մեր երիտասարդներն են, բոլոր անցանկալի երևույթների համար ես ցավում եմ, բայց ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ եթե մենք գտնում ենք, որ ինչ- որ մի բան անօրինական է՝ մենք ինքներս անօրինական կերպով չփորձենք արձագանքել: Մենք էս անգամ ոնց որ թե ավելի հանդուրժող գտնվեցինք, քան թե մեր նկատմամբ եղան»,- Գագիկ Գինոսյանի, Անահիտ Բախշյանի և 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 

 

Դիմելով Գագիկ Գինոսյանին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես Ձեզ ճանաչելով՝ երբեք ձեզ ձեռնաշղթա չէի հագցնի, ձեր տեսակի խնդիրն է, որովհետև ձեր տեսակը ճանաչում եմ: Չճանաչող ոստիկանը կարող էր նման բան աներ, բայց դա չի նշանակում, որ օրենքի խախտում է եղել ձեր նկատմամբ: Այնուամենայնիվ, ծառայողական քննություն է նշանակվել, դրա համար ենք մենք հիմա այստեղ գտնվում: Կարծում եմ՝ մեր մեջ կամք ու քաջություն կունենանք իրավիճակը շտկելու համար, և ես մեկ անգամ ևս կարծում եմ, որ դուք հասուն մարդ եք և դուք էլ պետք է հասկանաք, որ նման էքստրեմալ իրավիճակներում կարող են նման դեպքեր տեղի ունենալ»,-դիմելով Գ. Գինոսյանին ասել է Վ. Գասպարյանը:

 

 

Այնուհետև, երիտասարդ սերնդի նախաձեռնած պայքարի մասին փոքրիկ զրույց ծավալվեց Անահիտ Բախշյանի և ՀՀ ոստիկանապետի միջև.

 

 

Վլադիմիր Գասպարյան- Քիչ առաջ մենք խոսեցինք, չէ՞, որ մենք էլ նույն հեղափոխականներն էինք, ինչ որ էս տղերքն են…

 

 

Անահիտ Բախշյան- Մենք լավ հեղափոխություն չենք արել:

 

 

Վլադիմիր Գասպարյան– Մենք լա´վ հեղափոխություն ենք արել: Էդ իրա՛նք չեն գնահատում:

 

 

Անահիտ Բախշյան – Ոչ, էս երեխեքն են ուզում հիմա շտկեն մեր սխալը, մեր վատ արած գործը:

 

 

Վլադիմիր Գասպարյան -Եկեք երեխեքին սովորեցնենք, որ դա օրինական, ճշմարիտ ճանապարհով անեն:

 

 

Անահիտ Բախշյան – Լավ էլ ճշմարիտ ճանապարհով են անում: Ամենաօրինական ձևով են արել:

 

 

Կայքի հարցին՝ ի՞նչն են անօրինական արել, վաղ առավոտյան նստացույց էին անում երիտասարդները, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Երբ դու քո իրավունքներին հասնելու համար այլոց իրավունքներն ես սահմանափակում՝ դա արդեն օրենքից դուրս է»:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում