Մարդիկ աշխատում են, այստեղ են պատգամավորներ, գիտակցում են Բաղրամյան պողոտան բացելու անհրաժեշտությունը: Այս մասին1in.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: 

 

«Սպասում ենք իրենց, մենք մեր հայտարարությունն արել ենք, ու գիտեն մեր հայտարարությունը, մենք անելու ենք, ճանապարհը պետք է աշխատի»,- ասաց Կարապետյանը և հույս հայտնեց, որ կհասնեն արդյունքի, քանի որ բանակցում են: 

 

Երևանի ոստիկանապետի խոսքով՝ իրենք կհանդուրժեն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կլինի: 

 

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ակտիվիստներն իրենց կամքով չբացեն ճանապարհը, Կարապետյանը նշել է. «Մենք օրինախախտներին չենք թողի այդպես էլ անպատիժ մնան: Ինչ կանենք՝ ականատես կլինեք, ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում»:

 

Ոստիկանության՝ սպասելու ժամանակի վերաբերյալ Կարապետյանը ժամկետներ նշել չի կարողացել. «Ըստ իրավիճակի՝ մենք կանենք հայտարարություն, թե երբ՝ կախված է պատգամավորների աշխատանքից»: