Այստեղ եմ՝ տեսնելու, որ հանկարծ արտառոց բաներ չլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտա այցելած Վլադիմիր Գասպարյանը:
«Տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ այնուամենայնիվ որոշակի կազմակերպվածություն կա, որ աղբամաններն են մաքրվել: Իսկ եթե թողնվեր, ինչ գիտես ինչ հետևանքներ կլինեն»,- նշել է ոստիկանապետը:
Դիմելով ակտիվիստներին՝ Գասպարյանն ասել է. «Եթե այս հարցում միակամ լինեք, մյուս հարցերն իրենց ընթացքով կգնան: Եթե ինքներդ տեր չկանգնեք, ձեր միջից չմաքրեք ամեն տեսակ սխալ բան, հաստատ իմացեք՝ ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու»: