Չիլիում տեղի է ունեցել Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը Կոլումբիայի և Արգենտինայի ընտրանիների միջև: Խաղի հիմնական ժամանակը և լրացուցիչ ժամանակն ավարտվել են առանց գոլերի, և կիսաեզրափակչի մասնակիցը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարով:
Արդյունքում գրանցվել է 4:5 հաշիվը՝ հօգուտ արգենտինացիների: Որոշիչ 11 մետրանոցն արգենտինացիների կազմում հեղինակել է Կարլոս Տևեսը:
Կիսաեզրափակչում Արգենտինայի ընտրանին կամ կհանդիպեն Բրազիլիայի ընտրանուն կամ էլ Պարագվայի: