Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ամերիկայի գավաթի խաղարկության շրջանակներում Կոլումբիայի հավաքականի հետ հանդիպման դրվագներից մեկը:

Անդրադառնալով Օսպինայի հետ մղած հարվածին՝ ֆուտբոլիստը նշել է.

«Երբ տեսա Օսպինային խոտածածկին, կարծեցի, թե չի բարձրանա: Երբ նա թռավ և ետ մղեց հարվածս, ցանկացա մեռնել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է 101 Great Goals-ը: