ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդառաջ է գնացել հանրության առաջարկներին' առժամանակ ՀՀ կառավարության վրա դնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: «ՀՀ Նախագահն ասում է՝ եկեք իրերը կոչենք իրենց անունով: Եթե մենք ուզում ենք իրականում հասկանալ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտություն կա, թե ոչ, ապա հարկավոր է անցկացնել Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնագիտական-փորձագիտական ուսումնասիրություն. ինչը սովորական աուդիտ չէ, ինչը իրենից ենթադրում է ընդամենը հաշվապահական փաստաթղթերի ստուգում: Մեզ անհրաժեշտ է ստուգել ՀԷՑ-ի մենեջմեթի արդյունավետությունը. այդպիսի մանրազնին ստուգումները կարող են իրականացնել միայն միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցները և հենց դա է առաջարկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեր հանրությանը'ընդգծելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը խնդրի արդյունավետ լուծումը չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց նա'հավելելով, որ այդ մանրակրկիտ ֆինանսական աուդիտից հետո մենք կտեսնենք ՀԷՑ-ի իրական պատկերը' կառավարման և ֆինանսական արդյունավետության տեսանկյունից: «Եթե պարզվի, որ թանկացման որոշումը անհիմն է, ապա անկասկած որոշումը չեղյալ կհայտարարվի և մեղավորները կպատժվեն»,-շեշտեց Խոսրով Հարությունյանը:
Նա Ես համոզված է, որ այդ աուդիտը պետք է անցկացնեն ոչ հայրենական և ոչ էլ ռուսական, այլ հայտնի միջազգային անուն ունեցող փորձագիտական կազմակերպություններ: Բացի այդ' ՀՀ նախագահն առաջարկում է այդ փորձագիտական ուսումնասիրություններին ներգրավել նաև շահագրգիռ կողմերին'հասարակակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին' այդ թվում Բաղրամյան պողոտայի ցուցարարներից, որոնց մեջ բավականին շնորհալի երիտասարդներ կան:»,-ընդգծեց պատգամավորը:
Այն հարցին, թե հնարավոր է հետագայում տեղի ունենա ՀԷՑ-ի ազգայնացում, նա ասաց հետևյալը. «Ես դրա անունը ազգայնացում չէի դնի: Հայաստանի Հանրապետությունը կարող է ՀԷՑ-ը վերցնել պետական կառավարման ներքո' հետ գնելով ողջ էներգետիկ համակարգը այսօրվա սեփականատիրոջից, այնուհետև, օգտագործելով միջազգային ներդրումային ֆոնդերի ֆինանսական միջոցները, անհրաժեշտ ներդրումներ կատարել' բարելավելով ընդհանուր համակարգի վիճակը և ընկերության մենեջմենթը' հետագայում ավելի բարձր գնով օտարելու համար, ինչն ընդունված է այլ երկրներում»,-շեշտեց Խոսրով Հարու թյունյանը' նշելով, որ այդ օտարումը պետք է կատարվի բաց միջազգային տենդերի միջոցով, որպեսզի ցանկացած ընկերություն հնարավորություն ունենա մասնակցելու այդ տենդերին և լավագույն պայմանները առաջարկած ընկերությունն էլ շահի այն: