Իրանական «Համշահրի» թերթը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի իշխանություններին:

 

 

Իրանի խորհրդարանի կառավարման անդամ Մերդադ Բազրպաշը վստահեցնում է, որ նամակն ուղարկվել է հարևան երկրների ներկայացուցիչների հետ մեկտեղ և տեղեկատվություն է պարունակում միջուկային խնդրի մասին:

 

 

Թերթը ենթադրել է, որ նամակը տեղ հասցնելով կարող էր զբաղվել Իրաքի վարչապետ Հեյդալ ալ-Աբադին: Այլ մանրամասներ հայտնի չեն:

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հեռացել են Վիեննայում անցկացվող բանակցություններից: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իր հերթին, մտադիր է շարունակել խնդրի քննարկումները Վիեննայում: