Սոցիալ- տնտեսական պայմաննե՞րը, թե՞ կառավարության անհեռանկարային ծրագրերն են արտագաղթի պատճառ դառնում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի աշնանն անցկացված մարդահամարի արդյունքները: Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել է 130 հազարով' կազմելով շուրջ 2 միլիոն 870 հազար մարդ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի' վերլուծություններ անել իրենք իրավասու չեն, գնահատականներ հնչեցնել' եւս: Իր կարծիքն է հայտնել նաեւ Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, ով նշել է, որ վերջին 5 տարում ուսումնասիրություններ չեն իրականացրել, հետեւաբար Հայաստանից արտագաղթողների վերաբերյալ հստակ տվյալներ չունեն: Իսկ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների գնահատմամբ արտագաղթը կանխելու ուղղությամբ գործող իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում: