Ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտնում է իր պաշտոնական դիրքորոշումը.

 

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:

Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:

Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»:

 

 

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով

02.07.2015 թ.