Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում Երևանի «Ուլիսի» մրցակից Մալթայի «Բիրկիրկարան» Երևան կժամանի հուլիսի 7-ին: Այս մասին հայտնում է Մալթան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երևանյան թիմն արտագնա խաղում զրոյական ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը «Բիրկիրկարայի» հետ:
Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: