Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Հանրապետության տարածքում' հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում' հուլիսի 7-ին, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ. արագությամբ:
Երևանի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 38.50C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' 12.50C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 24.70C