Ֆիրդուսի փողոցի խաբված բնակիչներն այս պահին կառավարության շենքի դիմաց են. նրանք փակել են դեպի Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը և սպառնում են նստացույց անել:

 

Բնակիչները պահանջեցին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Բնակիչների հետ խոսելու իջավ կառավարության նամակների և դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն բնակիչները շարունակեցին պահանջել հանդիպում հենց վարչապետի հետ:

 

Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձեցին կառավարության շենք մտնել, սակայն անվտանգության աշխատակիցները դա թույլ չտվեցին: Հավաքվածները վանկարկում են. «Վարչապետ իջիր», «Պահանջում ենք մեր տները», «Զախարյան, քյոփակ շուն»: