«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դիտարկում է ազգային հավաքականի կազմում ելույթները որոշ ժամանակով դադարեցնելու մասին տարբերակը:
France Football-ի տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա խաղացողի որոշման վրա կարող են ազդել ոչ այնքան հավաքականի երկու անընդմեջ պարտությունները եզրափակիչներում՝ 2014-ի աշխարհի առաջնությունում և 2015-ի Ամերիկայի գավաթում, որքան երկրպագուների ագրեսիվ վերաբերմունքն իր ընտանիքի հանդեպ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չիլիի երկրպագուները վիրավորել էին Մեսսիի՝ տրիբունաներում նստած բարեկամներին:
Նշվում է, որ ֆուտբոլիստը հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին կխնդրի իրեն չկանչել Աշխարհի 2018թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղերին: