Ռուսաստանի Դաշնության տրամադրած 200 միլիոն դոլար վարկն անհրաժեշտ էր ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

 

«Ես համոզված եմ, որ այդ վարկը անհրաժեշտ մեր բանակին՝ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար»,- ասաց Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ: Հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը նշել էր, որ միջկառավարական հանձնաժողովի' այդ օրվա նիստը նշանավորվել է նաև Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոց ի ժամանակակից սպառազինման տեսականին: