ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Մովսես Հակոբյանը հայտարարգրել է մեկ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, մեկ հատ հասարակական նշանակության շինություն և մեկ հատ էլ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում:

 

 

Մովսես Հակոբյանը հայտարարգրել է նաև RANGE ROVER SPORT Supercharged 4.2 մեքենա, ինչպես նաև 4,185,390.00 դրամ՝ աշխատանքի վարձատրություն և կամ դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով: