Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժեշտ է տվել իր՝ արդեն նախկին թիմակցին, ում հետ մադրիդյան թիմում խաղացել է տասը տարի՝ 2005-2015թթ:

«Տասը տարի միասին, և բազմաթիվ տպավորություններ: Մեծագույն ավագ, շնորհակալություն քեզ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ռամոսը և տեղադրել տեսանյութ:

«Ցավալի է, որ Իկերը հեռացավ այն ակումբից, որին շատ տարիներ տվել է ամեն ինչ: Նա լավ ընկեր է, հիանալի մարդ և ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը... «Ռեալի» իսկական լեգենդը: Շնորհակալություն, ընկեր»,- Ինսթագրամում գրել է Դևիդ Բեքհեմը: