Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, նախատեսում է Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացում 10 տարի հետո՝ պայմանով, որ երկրի իշխանությունները կատարեն «վեցյակի» (ԱԽ-ի հինգ մշատական անդամներ և Գերմանիա) հետ Վիենայում ձեռք բերված համաձայնությունը: Դա հետևում է ապագա բանաձևի տեքստի պատճենից, որն ստացվել է ՏԱՍՍ-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթի համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ) այն զեկույցի ստացումից անմիջապես հետո, որը հաստատել է Իրանի կողմից հուլիսի 14-ին Ավստրիայի մայրաքաղաքում ընդունված՝ Գործողությունների համապարփակ համատեղ պլանի հանգուցային դրույթների կատարումը, դադարում են գործել Անվտանգության խորհրդի այն բոլոր նախկին որոշումները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին: