Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ուֆայի» հետ տնային խաղում 2:2 հաշվով ավարտած հանդիպումը:

«Մենք պետք է հաղթեինք: Գոլ խփելու շատ հնարավորություն ունեինք, սակայն հաղթելու համար բավարար քանակությամբ գոլ չխփեցինք: Որոշ դրվագներում «Սպարտակը» լավ էր խաղում, հուսով եմ հաջորդ խաղին ավելի շատ գոլ կխփենք: Զե Լուիշը լավ տեսք ուներ, նա գոլ խփեց, իսկ հարձակվողը պետք է խփի»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է«Чемпионата»-ն:

Հիշեցնենք, որ այս խաղում հայ հարձակվողը մեկնարկային կազմում էր, ում երկրորդ խաղակեսում փոխարինեց Զե Լուիշը:

Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի հուլիսի 26-ին' «Կրասնոդարի» դեմ: