Հուլիսի 23-ին հայկական ակումբները Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղերի շրջանակներում կհյուրընկալեն իրենց մրցակիցներին:
Գյումրիի «Շիրակը» կնդունի շվեդական ԱԻԿ-ին: Հանդիպումը կսպասարկեն Հունգարիայի մրցավարական կազմը: Գլխավոր մրցավարը կլինի Շանդոր Սաբոն:
Նույն օրը «Ալաշկերտը» Երևանում կընդունի ղազախական «Կայրաթին»: Հանդիպումը կսպասարկեն Պորտուգալայի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը Ժոաու Կապելան է, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: