Թուրքական ռազմական ինքնաթիռները գործողություն են սկսել Սիրիայում ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական F-16 տեսակի ռազմական 4 ինքնաթիռներն օդ են բարձրացել և ռմբակոծել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ԻԼԻՊ-ի հենակետերը:

 

Նշվում է, որ ռազմական ինքնաթիռները գործողություն են իրականացրել առանց Սիրիայի տարածք մտնելու: Ռմբակոծման թիրախ են դարձել ԻԼԻՊ-ի երկու շտաբ և մեկ հավաքակայան:

 

Թուրքական զինված ուժերի գործողությունները մեկնարկել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ Չանքայայի պալատում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո: