Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է անհայտ մի տղամարդու, ով հրաձգություն է սկսել Վենտուրա պողոտայի բանկի շենքի մոտ:

 

Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքին ականատեսներից մեկը, ոստիկանության աշխատակիցները խնդրել են զինված տղամարդուն վայր դնել ատրճանակը, սակայն նա չի ենթարկվել: Դրանից հետո իրավապահները ստիպված են եղել կրակ բացել: Ոստիկաններից ոչ ոք չի վիրավորվել:

 

Ոստիկանությունը չի մոտեցել հանցագործի մարմնին՝ կասկածելի պորտֆելի պատճառով, որը գտնվում էրնրա կողքին: Քիչ անց դեպքի վայր են ժամանել սակրավորները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտակա տների բնակիչները գործողության պահին տարհանվել են: