Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այց կկատարի Մոսկվա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, Հասանովը կմասնակցի օգոստոսի 1-5-ը Մոսկվայի մարզի հրաձգարանում կայանալիք «Բանակային միջազգային խաղեր 2015»-ի բացման արարողությանը:
Այցի ընթացքում Զաքիր Հասանովը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Առաջին «Բանակային միջազգային խաղեր 2015»-ին 17 երկրներից կմասնակցեն 57 թիմեր, 20 դիտորդական խմբեր' 6 երկրներից, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ: Խաղերի ծրագրում նախատեսված են անապատային, ջրային եւ օդային 14 մրցման ձեւեր: