Իրանական Բանդար Մահշահր քաղաքը հայտնվել է համաշխարհային հանրության եւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Պարսից ծոցի ափին գտնվող փոքրիկ քաղաքն աննախադեպ շոգերի պատճռով համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Huffington post-ը, հուլիսի 31-ին քաղաքում ջերմաստիճանը հասել է 70 աստիճանի' ըստ Ցե լսուսի սանդղակի:
Սա մարդկության պատմության մեջ երբեւէ գրանցված ամենաշոգ եղանակն է: 110.000 բնակչություն ունեցող Բանդարում սովորաբար ջերմասիճանը չի բարձրանում 43 աստիճանից: Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն. առայժմ մահացության մասին տեղեկություններ չեն հրապարակվել: