«Ոտքի՛, Հայաստան»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

 

«Հայրենակիցներ,

 

 

Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին:

 

 

Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները.

 

 

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը,

 

 

2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը:

 

 

Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում:

 

 

01 օգոստոսի 2015թ»