Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի շրջանակներում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Շիրակը» և «Գանձասար-Կապանը» հանդիպել էին միմյանց:

Խաղի դրվագներից մեկում ֆուտբոլիստները չէին մոռացել պահպանել արդար խաղի կանոնները:

Եզրային նետումից հետո Տիգրան Բարսեղյանը փորձել էր գնդակը վերադարձնել Գյումրիի թիմի ֆուտբոլիստներին, սակայն գնդակը պատահաբար հայտնվել էր մրցակցի դարպասում:

«Գանձասար-Կապանի» խաղացողները պահպանել են արդար խաղի կանոնները. դարպասապահ Արսեն Պետրոսյանը գնդակն ուղարկել էր սեփական դարպասը, որպեսզի թիմերը շարունակեն խաղը հավասար հաշվով:

Հիշեցնենք, որ Գյումրիի թիմը հաղթել է Ժան Ժակ Բուգուհիի գոլի շնորհիվ:

Այս միջադեպին է անդրադարձել էր նաև ռուսական sports.ru կայքը, որն այն անվանել է «Օրվա արդարությունը»: