Հանրապետության տարածքն օգոստոսի 5-6-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խ որհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

 

 

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստսոի 7-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային' 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին էապես չի փոխվի, օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում' 7-9 աստիճանով:

 

 

Երևանում օգոստոսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 5-6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, օգոստոսի 7-ին' +38, օգոստոսի 8-9-ին' +36 աստիճան: