Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը խլել է մեկ մարդու կյանք: Օգոստոսի 5-ին' ժամը 17:07-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ «ԳԱԶ 31» մակնիշի 16 ՍՕ 822 պ/հ (վարորդ' 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրի քարակույտի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ Ա. Հ.-ն և ուղևոր' 1979 թ. ծնված Ս. Ղ.-ը տեղափոխվել են Թալինի ԲԿ:

 

 

Ս. Ղ.-ը ճանապարհին մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: