Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային այս մրցաշրջանում ձեռք բերելու մտքից, տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն «Արքայական ակումբի» նման որոշումը հիմնված է մի քանի փաստեր վրա:
Նախ թիմի դարպասապահներ Կեյլոր Նավասը և Կիկո Կասիլյան իրենց լավ են դրսևորել ընկերական խաղերի ժամանակ, իսկ երկրորդն, այն գումարը, որ մանչեսթերյան թիմը պահանջում է Դե Խեայի համար, գերազանցում է գումարի այն չափին, որը պատրաստ է վճարել «Ռեալը»:
Մադրիդցիները պատրաստ են Դե Խեայի համար առաջարկել 25 մլն եվրո, իսկ անգլիական կողմը պահանջում է 45 մլն եվրոյից ոչ պակաս գումար:
Այդ պատճառով էլ իսպանական թիմի ղեկավարությունը որշել է սպասել 2015/16թ մրցաշրջանի ավարտին, որից հետո Դե Խեան կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: