Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օգոստոսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 

 

Հանդիպման առանցում է եղել շփման գծում տիրող իրավիճակը:

 

 

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել մոնիթորինգի արդյունքների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: