Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգով հանդես է եկել էլզասյան գինիների հայտնի փառատոնին (Foire aux Vins d’Alsace): «Արմենպրես» -ի փոխանցմամբ'Մեծ Շառլը, ինչպես նրան կոչում է ֆրանսիական մամուլը, բազմաթիվ ծափողջունների է արժանացել:
France 3-ը փոքրիկ հատված է հրապարակել կոլմարյան համերգից, որտեղ Շառլ Ազնավուրը կատարում է «Les émigrants » և « La vie est faite de hasard » երգերը:
lalsace.fr կայքը տեղեկացնում է, որ 5000 հանդիսատես եկել էր դիտելու համերգը:
Էլզասյան գինիների հայտնի փառատոնը Կոլմար քաղաքի սիրված տոնակատարություններից է, որին մասնակցում են տարբեր գինի պատրաստողներ և հազարավոր այցելուներ: Իրադարձության ընթացքում անցկացվում են նաև տասնյակ համերգներ: colmar-expo.fr կայքը տեղեկացնում է, որ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը: