ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում Ջուլիաննա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը' ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը' Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երևան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության հետևանքով, մահացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ բուժվող հիվանդի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։