ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն չունի Թուրքիայի երկու դատախազների' Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին: «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Թուրքական լրատվամիջոցները օգոստոսի 11-ին տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջեմալ Քայան, ում ձերբակալելու մասին որոշում էր կայացվել օգոստոսի 10-ին, թուրք-վրացական Սարպիի անցակետում հատել են սահմանը և մտնել են Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Հայաստան: Նման տեղեկատվություն թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել էր Արդվին նահանգի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նախկին դատախազներ Զեքերիա Օզը և Ջեմալ Քայան Թուրքիայում նախ հեռացվել էին իրենց պաշտոններին, այնուհետև քրեական հետապնդման էին ենթարկվել, < /i>երբ սկսել էին վարել 2013 թվականի դեկտեմբերին բացահայտված «Մեծ կաշառք» գործը, որին խառնված էին երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև չորս նախարար: