Նեպալցի Փուսքար Նեպալ անունով ուսանողը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում 134 անգամ ոտքերով հարվածելով իր գլխին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է Metro-ն:

 

Հրատարակությունը նշում Է, որ երիտասարդը Գինեսի ցուցակում գրանցվել է անցյալ շաբաթ, սակայն բուն ռեկորդը նրան հաջողվել է սահմանել տակավին անցյալ տարվա դեկտեմբերին:

 

«Ես ցանկանում էի հայտնվել Ռեկորդների գրքում: Մի քանի տարի առաջ իմացա, որ կա ոտքերովդ գլխիդ հարվածելու կատերգորիա: Ես ինձ համար ընտրեցի այդ ուղղությունը եւ կենտրոնացա հենց դրա վրա»,- պատմել է Նեպալը՝ նշելով, որ վարժանքներն իր համար ծանր Էին:

 

Նրա խոսքով՝ռեկորդ սահմանելուն պատրաստվելը ութ – ինն ամիս է տեւել: Նա մարզվել Է օրական մի քանի ժամ, ի վերջո այնպես է տիրապետել տեխնիկային, որ այժմ կարող Է իր գլխին հարվածել միաժամանակ երկու ոտքերով, հաղորդել Է The New York Post-ը:

 

Ոտքերով իր գլխին հարվածելու նախորդ ռեկորդակիրը եղել է ամերիկացի Ջոել Լեյնդեքերը: Նա կարողացել է մեկ րոպեում դա անել 124 անգամ: