ԱՄՆ-ի պարենամթերքի եւ դեղորայքի որակի նկատմամբ հսկողության համերկրային վարչությունը թույլատրել Է ֆլիբանսերին դեղորայքային պատրաստուկի վաճառքը, որը մեծացնում Է կանանց սեռական հակումը: Այդ դեղահաբերը, որոնք ԱՄՆ-ում արդեն անվանում են «Վիագրա»՝ կանանց համար», բաց են թողնվելու միայն դեղատոմսերով:
Ֆլիբանսերինի հետ կապված գիտափորձերը ցույց են տվել, որ դրա կիրառումը բացասական հետեւանքներ Է ունենում հոգնածության, արյան ճնշման նվազման եւ գլխապտույտի տեսքով:
Նշվում Է, որ «Վիագրա»՝ կանանց համար» պատրաստուկի արդյունավետությունը մեծ չԷ: «Արդյունքներն առայժմ շատ համեստ են,-հայտնել Է Ինդիանայի նահանգի համալսարանին կից Քինսի ինստիտուտի մասնագետ Ջուլյա Հեյմանը, որն զբաղվում Է պատրաստուկի ուսումնասիրմամբ:- Բայց, մյուս կողմից, նույնիսկ համեստ արդյունքները կարող են մեծ նշանակություն ունենալ, երբ ինչ-ինչ բժշկական խնդիրներ են ծագում»:
Ամերիկացի բժիշկների խոսքով՝ ֆլիբանսերինը ազդեցություն Է գործում սերոտոնինի եւ մարդու գլխուղեղի այլ նեյրոմեդիատորների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: