Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա Կ.Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը' խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն:

 

 

Օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ սրունքի թաթային շրջանի օձի խայթոց, 2–3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ.Հարությունյանն այսօր մահացել է: