ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավաստում է, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու, համալիրի տեսքը չի խաթարվի, իսկ նոր սեփականատիրոջ կողմից կատարվելիք ներդրումների շնորհիվ այն կդառնա քաղաքացիների սիրված վայրերից մեկը:

 

 

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Մարզահամերգային համալիրում չի լինելու խաղատուն և չի էլ կարող լինել: Մարզահամերգային համալիրի հետ կապված գործարքը բավականին լուրջ գործարք է: Հասկանալի է, որ այդ կառույցը թանկ է բոլորիս համար: Երբ բոլորս տեսնենք, թե այդ 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումները ինչ արդյունքների են հանգեցրել, քննադատողները կզղջան վերջին շրջանում իրենց ասած խոսքերի համար»,- ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նա' հավելելով, որ Մարզահամերգային համալիրի ճարտարապետակ ան տեսքը խաթարող որևէ գործընթաց չի լինելու, իսկ ներդրումների արդյունքում նախատեսվող նոր համալիրը կդառնա մեր համաքաղաքացիների սիրված տեղերից մեկը: