Պյոտր Պորոշենկոյին չի հետաքրքրում Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորումը: Նման կարծիք է հայտնել «Ուկրաինայի ընտրությունը» հասարակական շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը: Ինչպես գրում է քաղաքական գործիչը շարժման կայքում հրապարակված հոդվածում, Կիևը պատերազմի միջոցով պարզապես փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը այլ լուրջ խնդիրներից:

 

Մեդվեդչուկը նշել է Պորոշենկոյի վարքի անհեթեթությունը տվյալ իրավիճակում: Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները վաղուց մտահոգություն են հայտնել Դոնբասում տիրող իրավիճակի հետ կապված, Ուկրաինայի նախագահը ձգտում է ամեն կերպ հավաստիացնել միջազգային հանրությանը, որ ցանկանում է լուծել հակամարտությունը խաղաղ ճանապահրով: Միևնույն ժամանակ, Ուկրաինան շարունակում է ավելացնել ուժերը երկրի հարավ-արևելքում և սրել լարվածությունը: Քաղաքագետը հիշեցրել է, թե ինչպես Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պարբերաբար դիմում է Արևմուտքին և հիստերիկաբար խնդրում մահացու զենք, վախեցնելով Եվրոպային «ռուսական ներխուժմամբ»:

 

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Դոնբասում պատերազմը ձեռնտու է Ուկրաինայի իշխանություններին: