wrestling.am Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հրապարակել է հավաքականի կազմը, որը կմասնակցի Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք աշխարհի առաջնությանը:
Նրանք օգոստոսի 30-ին կմեկնեն Լաս Վեգաս և այնտեղ էլ կանցկացնեն վերջին տասնօրյա հավաքը:
ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ: Նրանք են՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: