Փաստաբան Շարբաթյանի սպանության գործի դատավարությանն ուշի-ուշով (թե մշտապես լեփ-լեցուն դատարանի դահլիճում, թե տեղեկատվության ստացման բոլոր հնարավոր միջոցներով) հետևող հանրության համար սովորական են դատական նիստերից մեղադրող կողմի անհարկի բացակայություններն ու դատավարության երկարաձգումները դրանց պատճառով: Դատավարության կողմերն էլ են նկատում, որ արդեն «սովոր են» դատախազների անհարգելի բացակայություններին: Բայց նրանց չներկայանալը իրենց իսկ միջնորդությամբ դատական ճառերի համար նշանակված նիստին (20 աշխատանքային օր էին խնդրել)՝ հերթական անհամոզիչ պատճառաբանությամբ, թե «տեխնիկական խնդիրների պատճառով» չեն հասցրել պատրաստել ավարտական ճառը, հարուցեց դատարանի դահլիճում ներկա գտնվողների զայրույթը: Դատախազների հերթական անպատասխանատու քայլից վրդովված տուժողի իրավահաջորդը նաև բարձրաձայնեց իր վերաբերմունքը:
«20 օրում չի տեղավորվել: Հավաքվել ենք սրտի թրթիռով, թե պետք ա գա էս անգամ ի՞նչ կարդա, ու չկա: Դու ձեռ ե՞ս առնում, էսքան ձեռ առնե՞լ: Պարզ էրևում ա, որ խաղալիք ա, ժամանակ են ուզում շահեն: Մարդ ենք չէ մենք էլ, միս ու արյունից ենք, ինչքան կարելի ա ձգձգել: Չգիտե՞ր, որ ինքը չի պատրաստվելու, թե՞ դեռ չի որոշել ինչ օրենք հնարի: Ես իսկականից արդեն չգիտեմ, ուզում եմ, որ հենց հիմի ինձ իրավունք վերապահեմ՝ թողնեմ էս տղեքին ազատ, ասեմ՝ էս դատը փակեք: Հավաքել ա էսքան մարդկանց սրտի թրթիռով, և նրանց տեղն եմ խոսում (մեղադրյլաների), և իմ, ես մեռած եմ ու թաղած չեմ, թե էսօր ինչ էսպիսի մի հատ թուղթ պետք ա փչացներ ու բերեր, ու չկա, խնդրեմ, նկարեք՝ չկա էն մարդը: Ինչի՞ չկա, խոսքս հղում եմ վերադասին, ինչի՞ չկա, չի կարելի չէ մարդկանց ներքնաշխարհը դնել պղտորել ու լարված պահել: Ի՞նչ խնդիր պետք ա լուծեր, էս էլ հո արտաշիրիմում չի, որ մտածեր՝ երբ աներ, երբ չաներ: Ես բողոքում եմ, հայտնում եմ իմ անվստահությունը մեղադրող կողմի նկատմամբ՝ անպատասխանատու: Էլի հավաքվելու ենք, էլի ասեն՝ նույն խնդիրը առաջացավ: Ասում եմ՝ ժամանակ շահելու համար է: Մենք արդեն գիտենք ինչ կատավեց, ես հո լավ գիտեմ և իմ Աստծո առաջ եմ ասում՝ իմ ու իրա մեջ էդ խոսակցությունը եղել ա (դատախազի կողմից տուժող կողմին արտաշիրիմման մղելու), հիմա՞ ինչ ա ուզում: Չեմ վստահում իրան, միանշանակ բացարկս չընդունեցիք, տենց ա, էլի եմ ասում, ուժեղի մոտ միշտ էլ թույլն ա մեղավոր, հիմա՞ ինչ ա անելու: Ինձ մնա՝ չեմ էլ ուզի ներկա լինի, մեզանով սահմանափակվենք, անցնի գնա, ես իրա կարծիքը, որոշել էի էսօր, մյուս դատին կանեմ, այ սենց թռուցիկներ կանեմ, կպատռեմ ու կշպրտեմ: Ինձ համար եղած-չեղած: Ես ընդեղ պաշտոնյա չեմ տեսնում: Տեսնում եմ մի հատ մեծ կեղծարար: Առանց ամաչելու ինձ ասում ա՝ ստում ես, չեմ ստում, կարամ մանրակրկիտ էլի ասեմ մեր խոսակցությունը, չեմ ստում, արտաշիրիմում ա ուզում, հեսա, դրած ա եղել դեմը երեք տարի, ի՞նչ ա ուզում, ի՞նչ արտաշիրիմում, կենդանի դիակը դեմը դրած, ի՞նչ արտաշիրիմում ա ուզում պարոն կեղծարարը: Հետն էլ ինձ ասում ա՝ ինձ կոտրեցիր, սուպերմարկետից ընկավ ինքը»:
Դատավորն, այլ ելք չունենալով, գործի քննությունը վերանշանակեց օգոստոսի 31-ին՝ ժամը 2-ին: